«Շանթ Հարությունյանը կասկածում է, որ իրենց շարքերում էլ եղել են սադրողներ». փաստաբան
Հայաստան
«Շանթ Հարությունյանն ինքն էլ կասկածում է, որ նույնիսկ իրենց շարքերում էլ եղել են սադրողներ: Նա մի քանի հոգու վրա կոնկրետ կասկածներ ունի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Վերջինս լրագրողներին փոխանցեց Շանթ Հարությունյանի խոսքերը և դիրքորոշումը. նրանք վճռական են եղել և անզիջում իրենցՍահմանադրական իրավունքն իրականացնելիս: Շանթ Հարությունյանն ասել է, որ իրեն և իր ընկերներին չխառնեն մյուս ընդդիմադիրների հետ: Իրենք ունեցել ենք հստակ նպատակ»:
«Շանթ Հարությունյանը դեռևս չի էլ հասցնում սկսել իր երթը: Հրապարակից դուրս գալուց անմիջապես հետո տեղի են ունենում այդ բախումները: Սադրիչները սադրում են, և տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց Ինեսա Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից