Հուսով եմ` շատ արագ կապաքինվեմ և կօգնեմ թիմին չեմպիոնության պայքարում. Մովսիսյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկի բարեհաջող վիրահատությունից հետո հայտարարել է, որ ցանկանում է շուտ վերադառնալ շարք:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են վերջին ժամանակներս: Ծնկիս վիրատությունը բարեհաջող է ավարտվել: Հուսով եմ, արագ ապաքինվել և օգնել թիմին չեմպիոնության համար պայքարում»,–Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Известия-ն:
Հիշեցնենք, որ մոսկովյան թիմի բժիշկ Միխայել Վարտապետովի խոսքերի համաձայն` ապաքինման համար Մովսիսյանին կպահանջվի մոտ 2 ամիս:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում