Բողոքի ակցիա՝ Պուտինի այցելության օրը
Հասարակություն
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 2-ին` ժամը 13:00-ին` Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի Պողոտա - Բաղրամյան պողոտա - նախագահական նստավայր ուղղությամբ: Նախաձեռնող խմբի կազմում են նաև «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Ժառանգություն» և «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.
-Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,
-Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,
-Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,
-Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։
Կոչ ենք անում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին, նախաձեռնություններին ու անհատներին միանալ դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք բողոքի միջոցառումներին:
«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնող խումբ


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն