Վիլնյուսում և Վիլնյուսից հետո
Հայկական Մամուլ
Գրեթե 4 տարի Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցություններից ու սպասումներից, իսկ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին հայտարարությունից հետո երեկ Վիլնյուսում Հայաստանն ու Եվրոմիությունը համատեղ հայտարարություն տարածեցին, թե Ասոցիացման եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրերի բանակցությունները ավարտվել են, բայց ոչինչ չի ստորագրվելու:
Դա, ինչպես ասում են, առանց այդ համատեղ հայտարարության էլ հայտնի ու պարզ էր, միայն թերեւս պաշտոնապես ամրագրվեց, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, որը Ասոցիացման համաձայնագրի ստորագրման դեպքում կդառնար առավել ցածր կարգի փաստաթուղթ, սակայն այս դեպքում ստացվում է, որ հին ձեւով այն գործել չի կարող, իսկ նոր` ավելի բարձր մակարդակի համագործակցություն ապահովող փաստաթուղթն էլ չստորագրվեց, մնում է արդիականացնել հինը:
Բացի համատեղ հայտարարությունից տեղի է ունեցել նաեւ նամակների փոխանակում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջեւ: Նամակներ, «որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ համագործակցության օրակարգը»: Սա թերեւս կարելի է ընկալել որպես կողմերից յուրաքանչյուրի մոտեցման շարադրում` առանձին-առանձին:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը