Իշխանություններն աշխատում են իրենց ամենատարրական կարիքներն անգամ հոգալ պետական բյուջեի միջոցներից
Հայկական Մամուլ
Իշխանություններն աշխատում են իրենց ամենատարրական կարիքներն անգամ հոգալ ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս 126 հազար դրամ է ծախսել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համար այցեքարտեր պատվիրելու նպատակով:
Նշված գումարը, իհարկե, ահռելի չէ, եթե հաշվի առնենք մյուս ծախսերը, բայց հատկանշականն այն է, որ գլխավոր դատախազի այցեքարտն անգամ պատվիրում են պետական բյուջեի միջոցներով` հարկատուներիս հաշվին: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո Գեւորգ Կոստանյանը թանկարժեք G դասի «Մերսեդես» ավտոմեքենա է գնել: Ուշագրավ է նաեւ այն, որ դատախազությունը պետական բյուջեից 50 հազար դրամ էլ ծախսել է Սերժ Սարգսյանի դիմանկարները գնելու համար: Այսինքն՝ Գ. Կոստանյանն իր ու դատախազության աշխատակիցների համար գնել է Ս. Սարգսյանի 100 դիմանկար` յուրաքանչյուրը 500 դրամ արժեքով, որպեսզի 40x50 սմ չափսերով դիմանկարը փակցնեն աշխատասենյակներում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը