Սերժ Սարգսյանի Վիլնյուսի ելույթն այն դեպքում, երբ մեր երկիրը լայն թափով սլանում է դեպի Ռուսաստանի Դաշնություն
Հայկական Մամուլ
Մինչեւ երեկ քաղաքական որոշ լավատես գործիչներ հրապարակային եւ մասնավոր զրույցներում, այնուամենայնիվ, կասկածում էին, որ Սերժ Սարգսյանը կգնա Վիլնյուս՝ կարծելով, թե 3,5 տարի շարունակ եվրաինտեգրացման ուղին բռնած երկրի առաջնորդը Մաքսային միությանը միանալու որոշում ընդունելուց հետո պարզապես «երես չի ունենա» եվրոպացիների հետ հարաբերվելու:
Բայց Ս. Սարգսյանը Վիլնյուսում մասնակցել է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին եւ այնպիսի պաթոսով խոսել եվրոպական արժեքների մասին, որ դժվար է հասկանալ՝ նա կորցրել է իրականության զգացողությունը, թե պարզապես չի գնահատում իր խոսքի արժեքը: «Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, եւ այդ գործընթացն այլեւս անշրջելի է»,-հայտարարել է Ս. Սարգսյանը: Ու սա այն դեպքում, երբ մեր երկիրը լայն թափով սլանում է դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ նույնիսկ շուտով մտնելու է ռուբլու գոտի:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը