Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը, նույնիսկ 500 խոշոր հարկատուների ցանկում չկա
Հայկական Մամուլ
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող եւ ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի (Քույրիկ Լեւոն) կողմից կառավարվող «Հայասի գրուպ» ընկերությունը, չնայած իր ունեցած ծավալների մեծությանը, նույնիսկ 500 խոշոր հարկատուների ցանկում չկա: Բանն այն է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած հարկերի ցուցանիշով «Հայասի»-ն գտնվում է 688-րդ տեղում` 106.7 մլն դրամ հարկով: 2012թ. ցուցանիշներով եղել է 627-րդը` 138.7 մլն դրամով, իսկ 2011թ.' 324-րդը` 249.3 մլն դրամով:
Փաստորեն, մեկ տարվա ընթացքում «Հայասի»-ն ուղղակի կիսով չափ կրճատել է ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը: Նման բան կարող է տեղի ունենալ երկու հիմնական պատճառով. կա՛մ արտադրանքի ծավալները պետք է գնալով նվազեն, կա՛մ էլ գործարանը պարզապես թաքցնի հարկերը: Թե դրանցից որն է «Հայասի»-ի «անկման» պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել: Բայց փաստ է, որ նրանց վճարած հարկերը գնալով նվազում են:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը