Զանգվածային կրճատումներ
Հայկական Մամուլ
Դեռ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից 41 աշխատակցի ազատումը չմարսած՝ հաջորդ սկանդալն է հասունանում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Երեւան ջուր» ընկերության տնօրինությունն առաջիկայում մոտ 100 աշխատակցի է կրճատելու: Լուրը չհերքեցին նաեւ «Երեւան ջուր»-ից.
«Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի մշտական բարելավման նպատակով, ընկերության աշխատանքների կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված, «Երեւան ջուր» ՓԲԸ-ն պարբերաբար փոփոխում եւ հաստատում է վարչակազմակերպական նոր կառուցվածք եւ հաստիքացուցակ, ինչի արդյունքում կրճատվում են հաստիքներ, եւ կատարվում են թվաքանակի փոփոխություններ: Ի կատարումն ընթացիկ տարվա նոյեմբերին «Երեւան ջուր» ընկերության խորհրդի կայացրած թիվ 03 որոշման պահանջի՝ ընկերությունում կատարվում են կադրային փոփոխություններ, ինչը բնականոն երեւույթ է ցանկացած կազմակերպության համար: Աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում փոփոխություններն ու դրանց դադարեցումն իրականացվում են սահմանված ժամկետներում եւ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումով»:
Ահա այսպես մասնավոր ընկերությունները «զանգվածաբար» ոտնահարում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, իսկ պետական ատյանները պարզապես քար անտարբերությամբ հետեւում են այս իրադարձություններին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը