Մաքսային միություն մտնելը խելագարություն է
Հայկական Մամուլ
Երեկ Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Ոչ Մաքսային միությանը» կարգախոսով հանրահավաք էր հրավիրել։ Չնայած հորդառատ անձրեւին, 50-ից ավելի մարդ՝ հովանոցների տակ, «Վիլնյուս կամ հրաժարական», «Ոչ, պարտադրող ՄՄ-ին» գրությամբ պաստառներով, ունկնդրում էր նրա ելույթը: ԱԻՄ առաջնորդն ասել է, որ ոչ մի երկիր ինքնուրույն չի ապրում, բայց իշխանությունը պետք է ընտրեր Եվրամիությունը, քանի որ «դեռ չձեւավորված Մաքսային միությունը խոսում է արդեն հայերին ռուսականացնելու մասին, իսկ Եվրամիությունը հնարավորություն էր տալու լինել իրենց հովանու ներքո, բայց անկախ»։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ից հրաժարվելը եւ ՄՄ-ն ընտրելը ոչ միայն ստորաքարշություն է, այլեւ խելագարություն։
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը