Վրաստանում հայտնվել է Հաշտեցման նախարարություն
Վրաստան
Վրաստանի կառավարությունը համաձայնեցրել է Փաաթա Զաքարեաշվիլիի ղեկավարած` Վերաինտեգրման հարցերով նախարարությունը վերանվանելու որոշումը. գրում է Новости-Грузия-ն` հղում կատարելով գերատեսչության մամլո ծառայությանը: 2014-ի սկզբից այդ նախարարության պաշտոնական անվանումը կլինի Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարություն:
Այսպիսով` նախարարության անվանումից հանվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները հետ վերադարձնելու մասին հիշատակումը:
Այս հարցի շուրջ վերջնական որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ հարցը հանվել էր նախագահի լիազորությունների շրջանակից և հանձնվել վարչապետի իրավասությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն