Խնդիր չունեմ Պերեսի հետ. Ռամոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հերքել է մադրիդյան թիմը լքելու մասին լուրերը, հավելելով, որ ինքը շատ լավ հարաբերությունների մեջ է ակումբի նախագահ Ֆլորենտիո Պերեսի հետ:
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ֆուտբոլիստը Audi-ի՝ մադրիդյան թիմի ֆուտբոլիստներին մեքենաներ նվիրելու արարողության ժամանակ չի ողջունել Պերեսին:
«Ես միշտ ողջունում եմ նախագահիս: Խնդիր չունեմ նրա հետ: Այլ հարց է, թե ինչպես է դա մեկնաբանում մամուլը: «Ռեալի» գույները պաշտպանելով` առավելություններ ունեցող մարդ եմ ինձ զգում»,-Ռամոսի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ մադրիդյան ակումբը պատրաստ է Ռամոսի տրանսֆերը վաճառել 65 մլն եվրոյով:
Այս տեղեկությունը հերքել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում