«Մայնց»-«Բորուսիա»` 1:3 (տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց գոլերի: Միայն երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Օբամեյանգը առաջ մղեց հյուրերին, սակայն 4 րոպե անց դաշտի տերերը 11 մետրանոց հարվածից հավասարեցրին հանդիպման հաշիվը՝ աչքի ընկավ Շուպո-Մոտինգը: 78-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հեղինակեց դորտմունդցիների երկրորդ գոլը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Իսկ դաշտի տերերը մնացին 10 հոգով խաղից հեռացվեց Էլկին Սոտոն: Խաղավարտին Լևանդովսկին դուբլ ձևակերպեց երկրորդ անգամ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Նշենք, որ Հենրիկ Մխիթարյանը պահեստայինների նստարանին էր և խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին, ում Լևանդովսկին թույլ չտվեց իրացնել 11 մետրանոցը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում