Կլոպը ներողություն խնդրեց Մխիթարյանից (տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի «Մայնց»-«Բորուսիա» (1:3) հանդիպման ժամանակ դորտմունդցիների երկրորդ 11 մետրանոց հարվածը ցանկանում էր իրացնել Հենրիկ Մխիթարյանը, սակայն Լևանդովսկին թույլ չտվեց:
Այս դրվագը մեկնաբանել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.
«Դա իմ մեղքն էր: Միկին արդարացիորեն է հիասթափվել: Ես ասացի, որ հարվածի 9 համարը: Արդեն ներողություն եմ խնդրել նրանից: Պարզապես ցանկանում էի, որ գնդակը դարպասում հայտնվեր: Միկին նույնպես կարող էր արդյունավետ իրացնել հարվածը»,- Կլոպի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն