«Մանկական Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը զբաղեցրեց 6-րդ տեղը (ֆոտո, տեսանյութ)
Հասարակություն
Այսօր «Մանկական Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող մասնակից Մոնիկա Ավանեսյանը ելույթ ունեցավ երրորդ համարի ներքո: «Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի անցկացվեց Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում: Քվեարկության ընթացքում Հայաստանը 10 միավոր ուղղեց Մալթայի օգտին և 12 միավոր` Ռուսաստանի: Նշենք նաև, որ հարևան երկիր Ադրբեջանը ևս 12 միավոր ուղղեց Ռուսաստանին:
Վրաստանը իր 12 միավորը շնորհեց մեր մասնակցին, իսկ Ռուսաստանը` 5 միավոր:
Այս մրցույթում Մոնիկա Ավանեսյանը, ցավոք, զբաղեցրեց ընդամենը 6-րդ հորիզոնականը:
Մալթայի ներկայացուցիչը հաղթեց 130 միավորով:
2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան, 3-րդ տեղը` Բելառուսը:
Առաջարկում ենք ևս մեկ անգամ լսել հաղթողին.






















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն