Արդյոք գիտե՞ն մեր քաղաքացիները, թե ինչ օր է դեկտեմբերի 1-ը. հարցում (տեսանյութ)
Հասարակություն
Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
Անցկացվել է հարցում` պարզելու համար, թե որքանով են տեղեկացված մարդիկ այդ օրվա խորհուրդի մասին, գիտեն, թե ինչ է ՁԻԱՀ-ը, և եթե նրանց շրջապատում լիներ վարակակիր, արդյոք նրանք կշարունակեին շփումը:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 50 քաղաքացի, որոնց մեծամասնությունը չգիտեր, թե ինչ օր է դեկտեմբերի 1-ը, սակայն դա այդքան էլ ցավալի չէ, ցավալին այն է, որ այն հարցին, թե կշարունակեին շփումը ՄԻԱՎ դրականի հետ մեծամասամբ բացասական պատասխան էին տալիս` պատճառաբանելով, որ վախենում են, իրենք էլ կարող են վարակվել, ամոթ է. որքան հեռու մնալ նման մարդկանցից, այնքան լավ:
Կային մարդիկ, ովքեր անգամ ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ լսելիս զարմացած նայում էին, իսկ երբ ասում էիր սպիդ, արդեն ամեն ինչ հասկանալի էր, սակայն հասկանալի միայն այնքանով, որ դա վատ բան է և վերջ:
Հարցման մասնակիցներից շատերը չգիտեին, որ ՄԻԱՎ-ը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, որ սովորական շփումն իրենից վտանգ չի ներկայացնում: Միայն քչերն էին, որ տեղեկացված էին, իսկ տեղեկացվածությունը բարձրացնելու համար մենք բոլորին բաժանում էինք գրքույկներ, ինքներս պատմում և նվիրում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավեններ:
Իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն է, եղե՛ք տեղեկացված, մի դարձեք ուրիշների հասարակությունից առանձնանալու պատճառ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն