Օբամայի և Պուտինի հարսանիքներն ու սիրո պատմությունները (բացառիկ լուսանկարներ)
Այլ
Այս մարդիկ աշխարհում եղանակ են ստեղծում: Նրանց հպատակվում են միլիոնավորներ, նրանց երկրպագում են միլիարդավորներ: Նրանց յուրաքանչյուր խոսքը հազարավորների համար ճակատագրական է լինում: Նրանց յուրաքանչյուր որոշումը պատմական նշանակություն ունի: Գրում է harsaniq.wordpress.com-ը: Բայց աշխարհի ամենահզոր առաջնորդները լինելուց բացի, նրանք առաջին հերթին սովորական մարդիկ են, ովքեր սիրում են, սիրահարվում, ամուսնանում: Իսկ մենք ներկայացնում ենք նրանց հարսանեկան լուսանկարները…
Բարաք և Միշել ՕԲԱՄԱՆԵՐ

Նրանք ծանոթացել են 1989-ին: Նրանց սիրավեպը աշխատանքային էր: Երիտասարդ Բարաքը, Հարվարդի համալսարանից ուղեգիր է ստանում փորձաշրջան անցնելու Չիկագոյի փաստաբանական գրասենյակում արդեն փաստաբան աշխատող Միշելի մոտ: Շուտով պարզվեց, որ առաջին հայացքից իրար այնքան էլ չհավանած երիտասարդները ունեն ընդհանուր հետաքրքրություն, ծիծաղում են նույն կատակների վրա: Շուտով նրանքն ընկերացան:


Ծանոթությունից երկու տարի անց հնչեց ամուսնության առաջարկությունը:Դա տեղի ունեցավ Չիկագոյում գտնվող Գորդոն Ռամզի ռեստորանում: Նշանադրության մատանին Միշելը գտավ մատուցված դեսերտի միջից, և դա իսկական անակնկալ եղավ:
Մեկ տարի անց' 1992 թվականի հոկտեմբերի 3-ին Բարաքն ու Միշելը ամուսնացան:


Վլադիմիր Պուտին և Լյուդմիլա Պուտինա

Թեև նրանք ամուսնալուծվեցին, սակայն հետաքրքրությունը նրանց նկատմամբ չմարեց, եթե հաշվի առնենք, որ Վլադիմիր Պուտինը մնաց «նույն Պուտինը»: Լյուդմիլա Պուտինան (օրիորդական ազգանունը Շկրեբնևա) Վլադիմիրի հետ ամուսնացել է 1983 թվականին, երբ 25 տարեկան էր: Երեսուն տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնացան: Նրանք երկու դուստր ունեն' Մարիա և Կատերինա:




















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն