Կիևում ցուցարարները գիշերել են Եվրամեյդանում, իսկ այժմ շարժվում են նախագահականի ուղղությամբ (տեսանյութ)
Աշխարհ
Կիևում փողոցային ցույցերի մասնակիցները վրաններ են խփել Նեզալեժնոստի Մեյդանում և մնացել այնտեղ գիշերելու. գրում է УНИАН-ը:
Գործակալության տվյալներով` հրապարակում այս պահին ավելի քան 15 հազար մարդ կա:
Ցուցարարները բարիկադներ են կառուցել հրապարակում, որի շնորհիվ նրանց հաջողվել է պատնեշել հրապարակը 2 կողմից:
Միաժամանակ, ընդդիմադիր գործիչներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագինբոկը հրապարակը հայտարարել են պատգամավորների անժամկետ հանրային կացարան:
Մեյդանում հավաքված ցուցարարների մի մասն էլ ուղղվել է դեպի Ուկրաինայի կառավարության և նախագահի աշխատակազմի շենքի ուղղությամբ. դեպքի վայրից գրում է Ria Novosti-ն:
Ցուցարարները Ուկրաինայի դրոշներն են տանում և բացականչություններ են վանկարկում: Նրանք արգելափակել են կառավարության մուտքերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն