Վրացիները ցույցի են դուրս եկել` ի աջակցություն Ուկրաինայի
Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Կիևի և այլ ուկրաինական քաղաքների ցուցարարների աջակցությանն ուղղված ակցիա: Ուկրաինայի եվրաինտեգրմանն աջակցող ակցիան կազմակերպվել էր Ռուսթավելի պողոտայում. գրում է Грузия-Online-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները երթի են դուրս եկել Ուկրաինայի դրոշներով և կոչ են արել պաշտպանել ուկրաինական ազգի ազատությունը:
Ցուցարարներն իրենց դեմքերը ներկել են Ուկրաինայի դրոշի գույներով և անցորդներին ժապավեններ բաժանել: Ակցիան կազմակերպվել է մի խումբ վրաց ակտիվիստների կողմից Facebook սոցիալական կայքի միջոցով: Ակցիային մասնակցել է 100 մարդ, որոնց թվում` Վրաստանում ապրող Ուկրաինայի քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն