Ուկրաինայի պատվիրակությունը մեկնում է Բրյուսել` վերականգնելու ԵՄ հետ ասոցացման բանակցությունները
Աշխարհ
Ուկրաինայի պատվիրակությունը մոտ օրերս կմեկնի Բրյուսել Ուկրաինայի ասոցացման վերաբերյալ Եվրամիության հետ բանակցությունները վերականգնելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան. գրում է Korrespondent-ը:
Նրա խոսքերով` պլանավորվում է քննարկել գազի արժեքն ու միջազգային կազմակերպությունների կողմից ստացվող ֆինանսական օգնության հարցը:
«Կողմերը միաժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի և ԵՄ միջև ապրանքաշրջանառության խնդրի նվազեցման հարցը»,-ասել է նախարարը:
Բանակցությունների ձևաչափի մասին Կոժարան ոչինչ չի հայտնել:
Նշենք, որ Վիլնյուսի գագաթնաժողովին նախագահ Վիկտոր Յանուկովիչը չստորագրեց ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը:
Կիևն առաջարկել էր Բրյուսելին Ռուսաստանին նույնպես ներառել համաձայնության քննարկման հարցում, սակայն ԵՄ-ն այդ առաջարկին համաձայնություն դեռևս չի տվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն