«Լենտերը կապե՛ք նենց, որ իմանան` արտակարգ իրավիճակ է». Նախագահականի մոտ
Հայաստան
Lurer.com-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնում է, որ Նախագահական նստավայրի մոտ արտակարգ իրավիճակ է, տեղում աշխատում են հրշեջ ծառայողները, և քաղաքացիներին թույլ չեն տալիս այդ կողմով անցնել:
ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ Երևանի Մետրոպոլիտեն կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Այս պահին ժապավեններով փակում են ճանապարհը:
Նշենք, որ մեր թղթակիցը լսել է ոստիկանների գաղտնի պայմանավորվածությունը. «Լենտերը կապե՛ք նենց, որ իմանան` արտակարգ իրավիճակ է»:
Ըստ ամենայնի` այս ամենը պարզապես արվում է տեղում քաղաքացիների կուտակումներից խուսափելու համար:
Հավանաբար, ավելի հնարամիտ միջոց, քան «արտակարգ իրավիճակը», մեր իշխանություններն այս պահին անզոր էին հորինել, չէ՞ որ բոլորը զբաղված են...


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից