Հիասթափված եմ, որ Սակոն «Ոսկե գնդակը» կտար Ռոնալդուին. Ռիբերի
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իր հիասթափությունն է հայտնել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մամադու Սակոյի նկատմամբ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Սակոն, մասնավորապես, նշել է, որ 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն ամենաշատը արժանի է Կրիշտիանու Ռոնալդուն: Ֆուտբոլիստը նաև նշել է, որ իր սիրտն ընտրում է Ռիբերիին, սակայն միտքն այլ բան է ասում:
«Սակոն ինձ շատ հիասթափեցրեց: Ինձ տխրեցրին նրա խոսքերը: Իհարկե, սա ֆուտբոլ է, և նա իրավունք ունի իր կարծիքը հայտնել: Այդպիսին է կյանքը, և սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել»,-նշել է Ռիբերին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում