1409թ. այս օրը Գերմանիայում բացվեց Լայպցիգի համալսարանը
Գիտություն և Մշակույթ
Լայպցիգի համալսարանը (գերմաներեն՝ Universität Leipzig) Գերմանիայի երկրորդ հնագույն համալսարանն է։ Համալսարանը հիմնադրվել է 1409թ. և 1951-ին վերանվանվել է Լայպցիգի Կառլ Մարքսի անվան համալսարան մինչև 1990թ., երբ Արևմտյան Գերմանիան և Արևելյան Գերմանիան միացվել են։ 2009թ. մեծ շուքով նշվեց համալսարանի 600-ամյակը:
2007-2008թթ. ուսանողական տարում ուսանողների թիվը կազմել է 26 978:
Վեցհարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը տվել է բազմաթիվ նշանավոր ուսանողներ, ինչպես օրինակ` Բախ, Գյոթե, Ֆ. Նիցշե, Ռ. Շուման, Ռ. Վագներ և այլք:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում Լայպցիգի համալսարանում են սովորել բազմաթիվ հայ ուսանողներ։ Նրանցից մեծ մասն ուսանել է բժշկություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և այլն:
Առավել հայտնի են. Ավ. Իսահակյանը, Գարեգին Ա Հովսեփյանը, Հայկ Գյուլիքեվխյան, Գևորգ Զ Չորեքչյանը, Արշակ Տեր-Միքելյանը, Մանուկ Աբեղյանը, Լևոն Շանթը և այլք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)