Քիչ առաջ 5 ակտիվիստ ազատ արձակվեց
Հասարակություն
Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվեցին 5 ակտիվիստներ, որոնց առավոտյան քաղաքի տարբեր հատվածներից ոստիկանները բերման էին ենթարկել: Ակտիվիստներից մեկին՝ Մարիա Հովսեփյանին ոստիկաններն իջեցրել էին տաքսի մեքենայից՝ առավոտյան ժամը 9-ին Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկի հատվածից:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս պատմեց, որ ոստիկաններն առանց բացատրության իջեցրել են տաքսիից՝ արգելելով նրան գնալ աշխատանքի վայր:
«Ոստիկանների այս ձեռագիրը հիշեցնում է 37 թիվը»,-մեր թղթակցին ասաց պարոն Կիվիրյանը: Ավելի ուշ ազատ արձակվեց ևս 4 ակտիվիստ՝ Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Պետրոսյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Օլյա Ազատյանը: Նրանց ոստիկանները առավոտյան 8.30-ի սահմաններում բերման էին ենթարկել Հերացի փողոցի վերգետնյա անցումից՝ կրկին առանց իրավական հիմքեր ներկայացնելու:
Զարուհի Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ ոստիկանությունում իրենց 4-ի վերաբերյալ գործ են հարուցել 182 հոդվածով՝ ոստիկանների իրավական պահանջը չկատարելու համար:
Նա ասաց, որ այսօր` ՌԴ նախագահ Պուտինի այցին ընդառաջ, իրենք պաստառներներ են փակցրել անցումի պատերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն