13 թեմա՝ ՎՊ գործունեության տարեկան հաշվետվությունում
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի` 2014 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Հաշվետվությունը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը, ով իր խոսքում նշեց, որ այս հաշվետվությունը բաղկացած է 13 թեմայից:
«Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում շաունակելու են մնալ ճանապարհաշինութունը, ինչպես նաև` ընդերքի օգտագործումը, պետական բյուջեի մուտքերի ապահովումն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծախսերի օրինականությունը և արդյունավետությունը:
Այս անգամ ՎՊ-ն որդեգրել է մի նոր մոտեցում, ըստ որի` պատրաստվում ենք կազմել մի ամբողջ մարզի բոլոր համայնքների 100 տոկոսանոց ուսումնասիրություն: Մենք անդրադառնալու ենք նախորդ վերահսկողությունների ընթացքում բարձրացրած խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումներին և բացահայտված ռիսկերի ուսումնասիրությանը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն