Կլոպը ստիպված է հաշտեցնել Մխիթարյանին և Լևանդովսկուն
Սպորտ
Ռուսական championat.com կայքը, վերլուծելով Գերմանիայի առաջնության 14 տուրը, անդրադարձել է նաև «Մայնցի» և «Բորուսիայի» միջև հանդիպմանը:
«Յուրգեն Կլոպը ռոտացիայի համար բոլոր միջոցներն օգտագործեց՝ առաջին անգամ հիմնական կազմում դաշտ դուրս եկավ Պիշչեկը, Օբամեյանգը խաղադաշտ դուրս եկավ Մխիթարյանի փոխարեն, իսկ Գրոսկրոյցը փոխարինեց Շահինին: Կլոպի փոփոխություններն անհաջող էին: Պիշչեկը դեռևս պատրաստ չէ 90 րոպե խաղալ, իսկ Մխիթարյանն ավելի օգտակար կլիներ ակնհայտ հոգնած Ռոյսից: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ստիպված փոխարինեցին 2-րդ խաղակեսում:
Վերջին րոպեներին մրցավարը հանդիպման երրորդ 11 մետրանոց հարվածը նշանակեց: Մխիթարյանը ցանկանում էր ինքը հարվածել, սակայն Լևանդովսկին բացատրեց, թե ով է այդտեղ գլխավորը: Լեհ ֆուտբոլիստն ամրապնդեց իր ռմբարկուական դիրքերը, իսկ Մխիթարյանը գրեթե արցունքներով գնաց հանդերձարան: Այժմ Կլոպը ստիպված կլինի նրանց հաշտեցնել»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում