Մարդկանց բռնի տանում են դրոշակներով Պուտինին դիմավորելու. Զարուհի Փոստանջյան
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր բարձրացվեց առավոտյան բերման ենթարկված տասնյակ ակտիվիստների հարցը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը բողոքներ է ստացել, որ մարդկանց բռնի տանում են դրոշակներով Պուտինին դիմավորելու, քանի որ վերջիններս պետական համակարգի աշխատողներ են։
«Անդրադարձե՛ք նաև այս հարցին, քանի որ ՀՀ-ում արատավոր ավանդույթ է ձևավորվել, մարդիկ ստիպված են գնում փողոցներ, քանի որ պետական ծառայության մեջ են գտնվում: Բացի ոստիկանների անօրինական բերման ենթարկելը դատապարտելը` չե՞ք դատապարտում նաև այս գործողությունները»,-հարցրեց Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին։
Վերջինս պատասխանեց, որ ինքը որևէ բողոք չի ստացել։ «Բայց համամիտ չեմ այն նախաձեռնություններին, ովքեր ստիպում են փողոցներում դիմավորել որևէ մեկին։ Եթե դուք ունենք գրավոր բողոք, կարող եք տրամադրել»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն