Նույնասեռականները միացել են ակցիային. նրանցից մեկին ծեծի են ենթարկել (լրացված)
Հայաստան
Քիչ առաջ ակտիվիստները նամակ հանձնեցին կառավարությանը` ընդդեմ ՄՄ-ին: Այնուհետև նրանք շարժվեցին դեպի Ամիրյան փողոց:
Այս պահին կարմիր բերետավորները պատ են կազմել և թույլ չեն տալիս ակտիվիստներին տեղաշարժվել:
Նշենք նաև, որ ակցիային միացել են նաև նույնասեռականները: Լուրեր.com-ի հետ զրույցում Լալա Ասլիկյանը նշեց, որ դրոշով եկել է պայքարելու իր սահմանադրական իրավունքների համար:
Ասլիկյանի խոսքով` մասնակիցները խոչընդոտում են նրան և թույլ չեն տալիս միանալ երթին, անգամ մասնակիցներից մեկը ծեծի ենթարկեց նույնասեռականներից մեկին:
Ակտիվիստներին բերետավորները քաշքշելով ու ծեծի ենթարկելով ոստիկանական մեքենայի մեջ տեղավորեցին: Նրանց թվում էր նաև Լալա Ասլիկյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, տեսնելով, որ բերման են ենթարկում Լալա Ասլիկյանին, փորձեց մոտենալ նրան, սակայն ոստիկանները խոչընդոտեցին նրան, ինչի արդյունքում առաջացավ քաշքշուկ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից