Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Իշխանությունը չի նահանջի, մինչև տասնյակ հազարավոր մարդկանց չտեսնի փողոցում. Լևոն Զուրաբյան

Քաղաքական

Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից.

Եթե կուտակային հիմնադրամների հետ կապված՝ այս կենսաթոշակային բարեփոխումներին մոտենանք զուտ տեսականորեն, այսինքն՝ կտրված Հայաստանի այսօրվա շատ կոնկրետ սոցիալ-տնտեսական կոնտեքստից, ապա առաջարկված ռեֆորմը կարծես հետապնդում է կարեւոր նպատակներ: Իհարկե, շատ երկրներում կիրառվում է կուտակային հիմնադրամներին պարտադիր վճարումներ կատարելու օրենքը: Դա ոչ միայն լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ապագայում ավելի մեծ կենսաթոշակներ ստանալու համար: Դա նաեւ ստեղծում է, այսպես կոչված՝ «երկար փողեր», այսինքն՝ կապիտալի շուկայում խիստ անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական գործիքներ, ինչը նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը եւ երկարաժամկետ ներդրումների ակտիվացմանը:

Բայց սա՝ տեսության մեջ: Հայաստանի իրականությունը լրիվ այլ պատկեր է ներկայացնում:

1. Սկսենք նրանից, որ նման ռեֆորմները պատկանում են, այսպես կոչված՝ «շոկային թերապիայի» ռեֆորմների դասին: Վաղ 90-ականներից սկսած՝ «շոկային թերապիա» անվանում են այն ռեֆորմները, որոնց իրականացման հետեւանքով քաղաքացիները կարճաժամկետ կտրվածքով կարող են կորուստներ ունենալ, անգամ՝լուրջ զրկանքների ենթարկվել, բայց երկարաժամկետ առումով շահում են, քանի որ այդ ռեֆորմների պտուղները քաղում են ապագայում: Այս առումով ես ցանկնում եմ հիշել Լեհաստանի առաջին ոչ կոմունիստական կառավարության՝ Մազովեցկու եւ Բալցերովիչի անցկացրած ռեֆորմները, երբ կառավարությունը ամբողջությամբ ազատականացրեց գները եւ սկսեց սեփականաշնորհման գործընթաց: Այն ժամանակ, իհարկե, անիմիջապես տեղի ունեցավ գների ահավոր աճ, տնտեսության մեջ տեղի ունեցան նաեւ սկզբնական ճգնաժամային երեւույթներ, սակայն շատ արագ կատարելով անցում դեպի շուկայայական տնտեսություն՝ Լեհաստանը կարողացավ դառնալ տնտեսական զարգացման դրոշակակիրներից մեկը: Նույնն արեց Ելցինի ժամանակ Գայդարի եւ Չուբայսի կառավարությունը, բայց ես ուզում եմ նաեւ ձեզ բոլորիդ հիշեցնել, որ հեռու պետք չէ գնալ. նմանատիպ ռեֆորմ իրականացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բագրատյանի՝ Հայոց Համազգային Շարժման կառավարությունը: Ընդ որում, եթե հիշում եք՝ 1991թ. տեղի ունեցավ գների լիբերալիզացիան, դրանից անմիջապես հետո իրականացվեց հողի եւ ձեռնարկությունների սեփականաշնորհման ծանրագույն ռեֆորմը, իսկ 1995թ. նաեւ իրականացվեց հացի գների լիբերալիզացիան: Բոլոր այս քայլերը բավականին ցավոտ էին անդրադառնում ժողովրդի բարեկեցության վրա: Բայց, մյուս կողմից, անմիջապես ստեղծում էին հիմքեր զարգացման համար, եւ ի վերջո բերում էին ժողովրդի վիճակի բարելավմանը, որն անհնար էր առանց այս ռեֆորմների: Եվ ես կուզեի այսօր ծափահարել այն մարդուն, ով ներկա է դահլիճում, եւ ով նախագահ Տեր-Պետրոսյանի եւ Հայոց Համազգային Շարժման հետ միասին համարձակություն ունեցավ Հայաստանում անցկացնելու այս կենսական ռեֆորմները՝ կուտակելով իր նկատմամբ սոցիալական դժգոհության անխուսափելի ալիքներ, բայց նաեւ լիովին իրագործելով Հայաստանում ազատ շուկայի եւ մասնավոր նախաձեռնության վրա հիմնված իր սկզբունքային տնտեսագիտական դավանանքը:

Հիմա նման մի ցավոտ ռեֆորմ էլ դուք եք ուզում անցկանցնել: Բայց կարծես չեք հասկանում մի կարեւորագույն հանգամանք. «շոկային թերապիայի» ցավոտ ռեֆորմներ կարող է անցկացնել միայն այնպիսի իշխանությունը, որն օգտվում է ժողովրդի անվերապահ վստահությունից, ձեւավորվել է համաժողովրդական շարժման հետեւանքով իշխանության գալու արդյունքում եւ ընկալվում է ժողովրդի կողմից որպես արդարամիտ, ազնիվ եւ բացառապես պետական շահերով առաջնորդվող քաղաքական թիմ: Այս կառավարությունը ոչ միայն այդպես չի ընկալվում ժողովրդի կողմից, այլև հակառակը՝ երկար տարիների ընթացքում հայտնի է դարձել որպես համակարգային կոռուպցիայի մեջ թաղված, ժողովրդին անխղճորեն կեղեքող, ընտրությունները կեղծող, պետական միջոցները թալանող եւ սեփական ժողովրդի վրա կրակող իշխանություն: Դուք հայտնի եք որպես ժողովրդի ունեզրկման համար նորանոր գործիքներ մոգոնող կառավարություն՝ լինի դա տնտեսության մոնոպոլիզացումը, կարմիր գծերը, արագաչափները եւ վերջապես՝ օֆշորային մութ սխեմաները:

Հռչակված ռեֆորմի հաջողության միակ գրավականն անվերապահ վստահությունն է կառավարության ծրագրի նկատմամբ: Դուք այդ վստահությունը չունեք, եւ արդեն միայն այդ պատճառով ձեր ռեֆորմը դատապարտված է տապալման: Իսկ եթե այս կառավարությանը թույլ տրվի իրականացնել այս ռեֆորմը, ապա միակ արդյունքը լինելու է դրա հիմքում ընկած լավ գաղափարների վարկաբեկումը, համատարած հիասթափությունը եւ արտագաղթի խորացումը:

2. Հենց նման կոռումպացված կառավարության պարագայում շատ տրամաբանական են ժողովրդի սպասելիքները, որ կուտակային հիմնադրամների գործը նորից կտրվի իշխանավորների մերձավորներին, ինչը մրցակցության բացակայության պարագայում կբերի չարաշահումների եւ յուրացումների, ինչի հետեւանքով այդ հիմնադրամներին վստահված գումարները ոչ թե կծառայեն քաղաքացիների ապահով ապագայի ստեղծմանը, այլ նորից թալանչի իշխանավոր պաշտոնյաների գերհարստացմանը:

3. Հայաստանի իրականությունը նաեւ աղքատության մատնված, տնտեսապես դեռեւս ծնկաչոք վիճակում գտնվող հասարակության իրականությունն է: Մարդիկ ուղղակի չունեն ավելորդ փող՝ կուտակային հիմնադրամների միջոցով տնտեսության ֆինանսական շրջանառությունը սնելու նպատակով: Ձեզանից ինչ-որ մեկն ուսումնասիրե՞լ է արդյոք այն մարդկանց վիճակը, ում վրա կընկնի ռեֆորմի իրականացման հիմնական բեռը: Վստահ եմ, որ ոչ: Մինչդեռ, եթե մտնեք պարտադիր այս վճարումների դեմ ձեւավորված 15 հազարանոց ֆեսյբուքային խումբը, կգտնեք բոլոր անհրաժեշտ վերլուծությունները եւ կտեսնեք, որ նրանց մեջ անգամ ամենաունեւորներն ու հաջողակներն այսօր գտնվում են այնպիսի ծանր վարկային բեռի տակ, որ այս 6.61 տոկոսանոց հավելավճարը կարող է ուղղակի փլուզել նրանց ֆինանսական վիճակը:

4. Օրենքի այնպիսի կիրառումը, որը գործում է միայն 1974թ. հետո ծնվածների վրա, ստեղծում է ակնհայտ տարիքային խտրականություն: Արդյոք պարզ չէ՞, եւ այդ հարցն ինձ տվեցին այսօր այստեղ կայացած հանրահավաքի մասնակիցները, որ եթե որեւէ գործատու ստիպված լինի ընտրություն կատարել 1974թ. առաջ եւ հետո ծնված աշխատողների միջեւ, ապա այլ հատկանիշների հավասարության դեպքում գործատուն կընտրի 1974թ. առաջ ծնվածին: Փաստորեն, օրենքը հակասում է Սահմանադրության 14.1 հոդվածին, որն արգելում է խտրականություն՝ կախված, ի թիվս այլ հատկանիշների, նաեւ տարիքից:

5. Նորից ցանկանում եմ շեշտել՝ ժողովրդի զանգվածային մասնակցությամբ նման ֆինանսական ռեֆորմների հաջողության բանալին վստահությունն է: Վստահությունը չի կարող ձեռք բերվել պարտադրանքով: Վստահության ձեռքբերման միակ ձեւն այն է, որ ժողովուրդը, մասնակցելով կուտակային հիմնադրամների գործունեությանը կամավորության սկզբունքով, ժամանակի ընթացքում կառուցի իր վստահությունը կենսաթոշակային հիմնադրամների նկատմամբ: Միացյալ Նահանգներում կամ Արեւմտյան Եվրոպայում հասարակությունը վստահում է կենսաթոշակային այդ հիմնադրամներին, որովհետեւ նրանք տասնյակ տարիների ընթացքում, մրցակցության պայմաններում ապացուցել են իրենց ազնվությունը, պրոֆեսիոնալիզմը, միջազգային ֆինանսական շուկաներում գործելու փորձառությունը, ուստի կայացել են որպես վստահելի ֆինանսական հաստատություններ: Մինչդեռ մեր դեպքում առաջարկվում է, ըստ էության, պարտադիր վճարումներ կատարել երկու կենսաթոշակային հիմնադրամի, որոնց մասին մենք միայն գիտենք, որ դրանք օգտվում են մեր գող իշխանությունների հովանավորչությունից, եւ որ ստեղծվել են ու ստացել լիցենզիա ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Պարտադիր վճարումների այս ռեֆորմը նաեւ վաղաժամ է. ոչ ոք չի զբաղվում իր բնակարանի նորոգմամբ հրդեհի ժամանակ: Մենք այսօր պետք է նախ եւ առաջ հանգցնենք մեր բնակարանը մոխրի վերածող հրդեհը: Այս ռեֆորմը կարելի է կատարել միայն՝ հաղթահարելով քրեաօլիգարխիկ համակարգի հետեւանքով ստեղծված տնտեսական ճգնաժամը եւ արտագաղթը:

Ուստի առաջարկում ենք հետաձգել օրենքի կիրառումը 1 տարով եւ ձեռք բերված ժամանակը օգտագործել կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելու փոխզիջումային լուծում գտնելու վրա: Հայ ազգային կոնգրեսը կողմ է քվեարկելու նախագծին:

Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին պայքարել իր իրավունքների համար: Իշխանությունը չի նահանջի, մինչեւ տասնյակ հազարավոր մարդկանց չտեսնի փողոցում: Հաջողության բանալին՝ ԱԺ չորս խմբակցության եւ հրապարակում կանգնած ժողովրդի համակարգված եւ համախմբված պայքարն է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները
Ամենադիտված