Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները հայտնի են
Սպորտ
2013 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1–ը Վանաձորում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունը: Վերջինիս մասնակցում էր 80 մարզիկ` Երևանից և մի շարք մարզերից` Արմավիրից, Արարատից և Շիրակից:
Տարբեր քաշային կարգերում հաղթեցին և Հայաստանի Հանրապետության չեմպիոններ հռչակվեցին` Ռոբերտ Կիրակոսյանը (55 կգ քաշային կարգում, Երևան), Կարեն Ասլանյանը (60 կգ, Երևան), Միհրան Հարությունյանը (66 կգ, Երևան), Կարապետ Չալյանը (74 կգ, Գյումրի), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Մովսես Ադամյանը (96 կգ, Էջմիածին) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երևան). տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում