Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

«ՀայՌուսգազարդի» 100%-ը անցավ «Գազպրոմին»

Հասարակություն

Դեկտեմբերի 2-ին ամբողջական ծավալով շահագործման հանձնվեց Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկը, որը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում: Թողարկման մեկնարկի արարողությանը մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ -Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Հանդիսավոր արարողությանը Գյումրիի պետական դրամատիկական թատրոնից հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետեւել են ՌԴ եւ ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը:

Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի տարածքում շրջայցից հետո Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է կայանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցներին էներգաբլոկի լիարժեք շահագործման կապակցությամբ: Իր խոսքում «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահը, մասնավորապես, նշել է. “Այսօր իսկապես պատմական օր է, քանի որ ստորագրվելու է համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի «Գազպրոմ»-ը ձեռք է բերում «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը և դառնում է ընկերության լիակատար բաժնետեր: Այսպիսով, «ՀայՌուսգազարդ»-ը ներգարվվում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքում:

Այսօր նաև ստորագրվելու է Հայաստանի համար շատ կարևոր պայմանագիր գազի մատակարարման վերաբերյալ: Սահմանվելու է նոր գին, և Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Անկասկած, սա չափազանց հզոր ազդակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

«Գազպրոմ»-ը թիվ մեկ և իր ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, բայց միաժամանակ նաև սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն է: «ՀայՌուսգազարդ»-ը՝ միանալով դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքին, դառնում է լիիրավ ընկերություն իր պարտավորություններով, բայց նաև իր իրավունքներով: Մեզ համար շատ կարևոր այս դուստր ընկերության համար ևս կգործեն բոլոր այն սոցիալական կանոնակարգերը, որոնք առկա են «Գազպրոմ”- ում»: Մասնավորապես, դա վերաբերում է նաև աշխատավարձերին”:
Իր հերթին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը շնորհավորելով ներկաներին՝ կարևորել է Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի և կայանի փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլի ավարտը:

«Ցանկանում եմ հատկանշել «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարության և անձամբ Ալեքսեյ Միլլերի աջակցությունն այս հարցում, ով վստահեց և ընդառաջեց մեզ, որպեսզի մեր ծրագրերը կյանքի կոչվեն», – ընդգծել է Վ.Հարությունյանը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի և նվիրված աշխատանքի շնորհիվ կյանքի է կոչվել լայնածավալ և համարձակ մի նախագիծ, որի արդյունքների ականատեսն ենք այսօր: Տեղեկանք՝ 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք է բերել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը՝ շինարարությունն ավարտելու և արդիականացնելու պարտավորություններով:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 465,2 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը և հետևանքներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հետեւողականորեն շարունակել է ծրագրի իրականացումը՝ փոխառու միջոցների ներգրավման հարցում համագործակցելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մի շարք ֆինանսական հաստատությունների հետ:
«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով բացառիկ կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների ջանքերով կայանում կիրառվել է արտադրական նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս 1կՎտ.ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել 278 գրամ պայմանական վառելիք և թույլ է տալիս նվազեցնել ջերմային կայանում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական նորարությունները «ՀայՌուսգազարդ» ընկերությունը քայլեր է ձեռնարկում էլեկտրաէներգիայի արտադրության այս եղանակը պատենտավորելու ուղությամբ, քանի որ հայ մասնագետների կողմից մշակված տեխնիկական լուծումներն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրների գործընկերների մոտ:

Էներգաբլոկի դրվածքային հզորությունը 300 ՄՎտ-ից հասցնելով 467 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:

2012 թվականի հուվարից կայանը գտնվում էր փորձարարական –արդյունաբերական շահագործման փուլում՝ ներգրավվելով ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում: 2013 թվականի դեկտեմբերի 2-ից էներգաբլոկը հանձնվել է շահագործման:

Ծրագրի ընթացք

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատված ծրագրերի հիման վրա իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու գործընթացները, որոշվել են կայանի գլխավոր նախագծողը սարքավորումների մատակարար-գործարանները, կապալառու և թողարկման-կարգաբերման գլխամասային կազմակերպությունները:

Նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար ծրագրի շրջանակում կնքվել է ավելի քան 200 պայմանագիր, որից 67-ը՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնագիտացված ստորաբաժանումը՝ «Հրազդան-5»-ի Տնօրինությունը, իրականացրել է էներգաբլոկի ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված բոլոր աշխատանքները՝ վերատեղադրվել է 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշար, 15 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար, վերականգնվել է ներկայանային և շինհրապարակին հարակից շուրջ 6 կմ երկարությամբ գերատեսչական երկաթուղին:

Կայանի վերակառուցման և արդիականացման համար արտասահմանից «Հրազդան-5»-ի շինհրապարակ են առաքվել 18 հազար տոննա ընդհանուր քաշով ինչպես փոքր, այնպես էլ գերծավալուն տարբեր տեսակի սարքավորումներ՝ 235 երկաթուղային վագոններով և 437 հատուկ բեռնափոխադրիչներով:

«Հրազդան-5»-ում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում ամենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գենարատորը և կառուցված է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնե փողը, մոնտաժված է «գլխամասային» տեսակի ցածրներուժային շոգեգեներատոր և եզակի «չոր» հովացման աշտարակ: Ներդրված է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի ավտոմատացված համակարգ: Էներգաբլոկի շինարարության ու արդիականացման ծրագիրն իրականացվել է ռեկորդային ժամկետներում` շինարարական և մոնտաժային աշխատանքները տևել են 2,5 տարի:

Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաև Հարավ-Կովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում «Հրազդան-5»-ի շինհրապարակ է տեղափոխվել 196 տ քաշով 300 ՄՎտ գեներատորի ստատորը, որն արտադրվել էր դեռևս 1992թ. փետրվարին «Էլեկտրոսիլա» գործարանում և գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում:

Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար առաքվել է նաև հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն 400 000 կՎԱ հզորությամբ 220/20 կՎ տրանսֆորմատորը, որն արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում՝ 197 տոննա տրանսպորտային քաշով:

«Հրազդան-5»-ում կառուցվել է 270 մ բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փող` հաշվարկված 9 բալ սեյսմակայունության համար, որը խոշորագույնն է Անդրկովկասում:

Այն նախատեսված է արտանետվող գազերի արգասիքների համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում:

էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքներն իրականացվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Ջերմաէներգաշինմոնտաժ - երրորդ տրեստ» և Ռուսաստանի Դաշնության «Ջերմաէներգամոնտաժ» կազմակերպությունների կողմից, որոնք ծանրակշիռ փորձ ու մասնագիտական հեղինակություն են վայելում արտերկրներում:

Էներգաբլոկի 60 օբյեկտներում միաժամանակ իրականացվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 1000 մասնագետ:
Հատուկ ուշադրություն է հատկացվել նաև կայանի շահագործող անձնակազմի վերապատրաստմանը: 7 մասնագիտություններով անձնակազմի 52 աշխատակիցներ վերապատրաստման հատուկ ծրագիր են անցել Կիրիշսկի ՊՇԷԿ-ում (ՌԴ) և Մինսկի ՋԷԿ-ում:

Էներգաբլոկի հիմնական տարրերի համալիր փորձարկման, թողարկման և կարգաբերման աշխատանքները իրականացվել են արդեն մասնագիտացված շահագործող անձնակազմի մասնակցությամբ:

Կայանում ներդրվել է նոր սերնդի և գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ավտոմատացված կառավարման համակարգ, որն ապահովում է կայանի անխափան և հուսալի շահագործումը:

Պատմություն

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման որոշումը կայացվել էր դեռևս Խորհրդային տարիներին՝ 70-ականների վերջերին: 1984թ. ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացիայի նախարարության «Ջերմաէներգապրոեկտ» ինստիտուտի կողմից մշակվել է նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, իսկ 1987թ-ին ԽՍՀՄ էներգետիկայի նախարարությունը հաստատել 5-րդ էներգաբլոկի շինարարության փաստաթղթերը: Այդ ժամանակ Հայաստանի իշխանություններին հաջողվեց ձեռք բերել ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի թույլտվությունը` 1989թ-ի դեկտեմբերին 5-րդ էներգաբլոկի շինարարական աշխատանքները սկսելու համար: Խորհրդային Հայաստանի համար սա աննախադեպ խոշոր շինարարություն էր, որի նախագծանախահաշվային արժեքը 80-ականների գներով կազմում էր 343 մլն. 710 հազար խորհրդային ռուբլի:

Հանրապետության անկախացման դժվարին ճանապարհին` 1990-1992թթ-ի ընթացքում «Հրազդան-5»-ի շինարարությունը կանգ առավ: Նորանկախ Հայաստանը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ:

Կարճ ժամանակ անց, 1993թ-ին, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան շարունակելու 5-րդ էներգաբլոկի շինարարությունը: Այդ նպատակով 57,5 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր կնքվեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչև 1997թ-ը և դարձյալ դադարեցին` այս անգամ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները
Ամենադիտված