Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը
Հասարակություն
Ռուսական գազի 1000 խմ-ը Հայաստանին կմատակարարվի 189 դոլարով: «Արմենպրես» գործակալության հաղորդմամբ` այդ մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանի նախագահի նստավայրում ՀՀ կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև ստորագրվեց 2014-2018 թվականների համար գազի մատակարարման նոր պայմանագիր: Դրա համաձայն` «Գազպրոմ»-ը ՀՀ-ին տարեկան կմատակարարի 2,5 հազար մլրդ
խմ գազ:
2013 թվականի հուլիսի 7-ից Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացրել էր` 1000 խմ-ի համար սահմանվելով 270 դոլար: Մինչ այդ գինը կազմում էև 180 դոլար: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը կփոխվի և կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով:
Առավել մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն