«Երբ մահանում է ընկերդ կորցնում ես մի հոգու, երբ մահանում ես դու, կորցնում ես բոլորին». լուսանկարներ` Սիրուշոյից
Այլ
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հոր` դերասան Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ «Վերջին ծաղրածուն» ներկայացմանը և տեղադրելով լուսանկարներ` կատարել է մի քանի գրառումներ` ներկայացումից.
«Վերջապես դիտեցի հորս մասնակցությամբ "Վերջին ծաղրածուն" ներկայացումը: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ նրանից սովորելու շատ բան կա...
Խոսելը հարազատ մարդու տաղանդի մասին դժվար է, չխոսելը շատ ավելի դժվար է».

«Բժշկի մոտ այցելության է գնում մի մարդ և խնդրում օգնել: Ասում է, որ շատ տխուր է, որ կյանքում իրեն ոչինչ չի ուրախացնում, խնդրում է օգնել դուրս գալ ծանր հոգեկան իրավիճակից: Բժիշկն ասում է, որ ինքը ոչինչ անել չի կարող, բայց կա քաղաքում մի ծաղրածու, ով կարողանում է բոլորին ուրախացնել, ով անհնարին է, որ որևէ մեկին չկարողանա ծիծաղեցնել և հանել տխրությունից:
Այցելուն պատասխանում է բժշկին.
_ Բժիշկ այդ ծաղրածուն ես եմ...
Դիտեք "Վերջին ծաղրածուն"
Ներկայացումը Երևանի Դրամատիկական թատրոնում».


«Երբ մահանում է ընկերդ կորցնում ես մի հոգու: Երբ մահանում ես դու, կորցնում ես բոլորին».



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն