ՄՄ-ին անդամակցելու հարցում նույնիսկ չենք հասցնում հայ գործընկերների հետեւից. Վլադիմիր Պուտին
Հայկական Մամուլ
Պետական այցով երեկ Հայաստանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարեց, որ ՌԴ-ն ոչ միայն չի հեռանա Անդրկովկասից, այլեւ ավելի կամրապնդի իր դիրքերը: Ու պատահական չէ, որ այս համատեքստում Պուտինն ասաց, թե իրենք ՄՄ-ին անդամակցելու հարցում նույնիսկ չեն հասցնում հայ գործընկերների հետեւից:
Նշենք, որ Պուտինի այցն անցավ անվտանգության աննախադեպ միջոցառումների ներքո. ե՛ւ Երեւանում, ե՛ւ Գյումրիում ողջ օրվա ընթացքում ոտնահարվել էր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. Գյումրիում արգելվել էին անգամ հուղարկավորությունները: Բացի այդ՝ ոստիկանությունը երեկ բերման էր ենթարկել Պուտինի այցի եւ ՄՄ-ին ՀՀ անդամակցության դեմ բողոքի ցույց անող 110 քաղաքացու, այդ թվում եւ լրագրողների:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն