71 դպրոցի ծնողները դեռ մի քանի հարցերի պատասխանի են սպասում
Հայկական Մամուլ
Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի ծնողները դեռ մի քանի հարցերի պատասխանի են սպասում, որ նոր որոշեն՝ արդյոք իրենց երեխաները կներկայանան դասի, թե ոչ: Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանն ասաց, որ 6բ դասարանում դասը վարել են քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ փորձել համաձայնության գալ. «Ես հստակ չեմ կարող ասել՝ արդյոք այս ամենից հետո վաղը (այսօր-խմբ.) երեխաները կգան դասի, թե ոչ: Դեռ ոչինչ հայտնի չէ»:
Աշակերտներից Դավիթի հայրը՝ Հապետը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ խնդիրն ամենեւին էլ չի կարգավորվել. «Ուստի երեխային դեռ չեմ տանի դպրոց»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը