Հովիկ Աբրահամյանի բիզնեսի գլխին սև-մութ ամպեր են կուտակվում
Հայկական Մամուլ
Լատինական Ամերիկայի մեծ տուրնեից նոր վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է վաղը մեկնել միջուկային գերտերություն` Հնդկաստան, պաշտոնական այցով:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, թե ո՞ւմ է տանելու իր հետ այս անգամ խորհրդարանի նախագահը՝ ԱԺ-ում հնարավորինս գաղտնի են պահում, հաշվի առնելով լատինական երկրների դառը փորձը, երբ ԱԺ կանայք իսկական ճակատամարտ տվեցին Արգենտինա-Բրազիլիա մեկնելու համար:
ԱԺ թերթի աղբյուրները չունեն նաև այն հարցի պատասխանը, թե Հայաստանին իր կինոֆիլմերով խիստ հոգեհարազատ Հնդկաստանում մեր խորհրդարանի նախագահը կրկին պարելո՞ւ է, թե՞ ոչ: Ի դեպ, մինչ վերջինս վոյաժների մեջ է, նրա բիզնեսի գլխին սև-մութ ամպեր են կուտակվում:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը