Քոչարյանը չի մասնակցել Պուտինի պատվին տրված ճաշկերույթին
Հայկական Մամուլ
Երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին:
Ինչպես տեղեկացնում են «Հրապարակ» օրաթերթի աղբյուրները, նա ինչ-որ առումով նեղացած է Պուտինից: Ըստ այդ աղբյուրների' վերջին շրջանում Քոչարյանը երկու անգամ ցանկացել է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել: «Այլապես ի՞նչ է նշանակում' Քոչարյանը Հայաստանում չէ, երբ մեկ ամսից ավելի բոլորը գիտեն, որ դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի նախագահը ժամանելու է Երեւան»,- արձանագրել է թերթի զրուցակիցը:
Ի դեպ, երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր, որ Ծառուկյանին, ի տարբերություն Քոչարյանի, չեն հրավիրել պաշտոնական ճաշին' հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ, երբ Երևան էր ժամանել Մեդվեդևը, նա հրաժարվել էր մասնակցել ՌԴ նախագահի պատվին տրված ճաշին: Սակայն ավելի ուշ պարզվել է՝ Ծառուկյանին հրավիրել են, և նա ներկա է եղել ճաշկերույթին:
Մանրամասները՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը