Կիևում ցուցարարներն արգելափակել են կառավարության շենք տանող բոլոր մուտքերը
Աշխարհ
Ուկրաինայում իշխանությունների դեմ բողոքող ցուցարարները արգելափակել են կառավարության շենք տանող բոլոր մուտքերը. դեպքի վայրից հաղորդում է РИА Новости-ն:
Ուկրաինական ընդդիմությունը պահանջել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ այսօր քննարկել կառավարության հրաժարականի հարցը: Ցուցարարները պատրաստվում են այսօր ցույց կազմակերպել խորհրդարանի պատերի տակ` պահանջելով կառավարության հրաժարականը: Ցուցարարները պատրաստվում են արգելափակել կառավարության աշխատանքը:
Գերագույն ռադայի շենքի մոտ հատուկ նշանակության ջոկատայինները թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ Ռադայի շենքին:
Նրանց ներթափանցումը կանխելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ռետինե մահակներ գործադրել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն