Կիևը կվերականգնի ԵՄ հետ բանակցությունները, սակայն դրանք բարդ են լինելու. Յանուկովիչ
Աշխարհ
«Ուկրաինան մոտ ժամանակներս վերականգնելու է ԵՄ հետ բանակցությունները ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանների շուրջ, որոնք կասեցվել էին Վիլնյուսի գագաթնաժողովից 1 շաբաթ առաջ»,-հայտարարել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկուշաբթի երեկոյան ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով` երկուշաբթի օրն ինքը զրուցել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ, և խոսակցության ընթացքում նրանք պայմանավորվել են դեպի Բրյուսել ուկրաինական աշխատանքային խմբի այցելության մասին, որը շարունակելու է համաձայնագրի ստորագրման շուրջ տարվող բանակցությունները:
«Առաջիկա բանակցությունները Եվրամիության հետ շատ բարդ են լինելու, քանի որ վերադառնալ համաձայնագրի պայմանների փոփոխությունը շատ բարդ է»,-նշել է Յանուկովիչը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն