Բողոքի ակցիա` ԱԺ-ի դիմաց
Հայաստան
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Քննարկումը կիսատ է մնացել և շարունակվելու է այսօր՝ դեկտեմբերի 3-ին։ Այսօր հնարավոր է նաև տեղի ունենա օրենքի քվեարկությունը։
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը այսօր՝ դեկտեմբերի 3-ին` սկսած 11:30-ից անց է կացնելու բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ։ Ակցիայի նպատակն է պահանջել օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը։ Ակցիան նաև նպատակ է հետապնդելու աջակցել ԱԺ օրենքի կիրառման հետաձգմանը կողմ արտահայտվող պատգամավորներին։
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից