Յայա Տուրեն` աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» և Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն ճանաչվել է 2013 թվականի աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ:
Տուրեն, ով մրցանակին նոմինացված էր արդեն 5-րդ անգամ, գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեր Էմերիկ Օբամեյանգին, «Լիվերպուլի» խաղացող Վիկտոր Մոզեսին, Ջոն Օբի Միկելին («Չելսի») և «Ռենի» խաղացող Ջոնաթան Պիտրուապային:
«5 անգամ նոմինացված լինել և վերջապես հաղթել մրցանակը յուրահատուկ զգացում է: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ աֆրիկյան ֆուտբոլը զարգացում է ապրում և ավելի որակյալ է դառնում»,-Տուրեի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում