Գերագույն ռադան այսօր կքննարկի Ուկրաինայի կառավարության հրաժարականի հարցը
Աշխարհ
Ուկրաինայի խորհրդարանն այսօր Գերագույն ռադայի նիստի ընթացքում կքննարկի ընդդիմության կողմից առաջ քաշված` կառավարությանն անվստահության քվե հայտնելու առաջարկը, որն ընդունվելու դեպքում նախարարների կաբինետը հրաժարական պիտի տա. գրում է Риа Новости-ն` հղում կատարելով Գերագուն ռադայի օրակարգին:
Երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն անցյալ շաբաթ Ռադայում գրանցել են նախագիծ, որը վկայում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը կասեցնելու հարցում կառավարության կրած պատասխանատվության մասին:
Ընդդիմության կարծիքով` կառավարության հրաժարականի համար հիմք է հանդիսանում նաև Եվրամայդանի ցուցարարաների նկատմամբ բռնի ուժ կիրառելու շաբաթօրյա ցույցը ցրելու ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն