Ադրբեջանը ռազմական ոլորտում կհամագործակցի Հարավային Կորեայի հետ
Ադրբեջան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հարավային Կորեայի հետ ստորագրել է հուշագիր պաշտպանության ոլորտում փոխադարձ համագործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով հարավկորեական Yonhar գործակալությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր պաշտոնակից Կիմ Կուան Ժոնի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմական կապերի ընդլայմանն ու համագործակցությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ հուշագիրը ստորագրվել է Հասանովի՝ Հարավային Կորեա կատարած եռօրյա այցի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն