Մեծամասնությունը ևս կաշկանդված է վերևից իջնող հրահանգներով. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Քաղաքական
Վաղը` դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում քվեարկության կդրվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի` ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ, եթե նախկինի փորձը հաշվի առնենք, պատկերը շատ տխուր կլինի:
«Մեծամասնությունը հերթական անգամ չի մասնակցի քվեարկությանը, և ես հույս ունեմ, ուզում եմ հուսալ, որ գոնե մեկ անգամ սթափ տրամաբանությունն ու ողջախոհությունը պետք է հաղթի:
Նման ինտերակտիվ մերժումը, առանց որևէ քննարկման և առանց պատրաստակամության քննարկման, մեկ բանի մասին է խոսում, որ իրենք` մեծամասնությունը, ևս կաշկանդված է վերևից իջնող հրահանգներով»,-ասաց Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն