Թռչունն առևանգել է տեսախցիկը և ակամա նկարել իր թռիչքը (տեսանյութ)
Այլ
Ավստրալիայում հանդուգն թռչունը գողացել է տեսախցիկը և դրանով թռել ավելի քան 100 կմ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ ընթացքում տեսախցիկը միացված է եղել և նկարել է ամբողջ թռիչքը:
Տեսանյութում երևում են արծվի հսկա թևերը այն պահին, երբ թռչունը հափշտակում է տեսախցիկը և թռչում:
Տեսախցիկը տեղադրված է եղել Ավստրալիայի Մարգարեթ Ռիվեր շրջանում՝ տեղի կոկորդիլոսներին նկարելու համար: Երբ տեսախցիկը կորել է, սկզբում կարծել են, թե այն ջուրն է ընկել: Բայց ավելի ուշ այն հայտնաբերվել է ջրից ոչ հեռու:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն