Հայտնի աստղերի կապրիզները (ֆոտո)
Հասարակություն
Իդեալական համերգ կազմակերպելու և այնտեղ աստղերի ներկայությունն ապահովելու համար պետք է նրանց ապահովել այն ամենով, ինչ նրանք պահանջում են:
Շատ համաշխարհային աստղեր հայտնի են իրենց կամակոր և դյուրագրգիռ բնույթով:
Ներկայացնենք ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի երգիչների պահանջները.
Ֆիլիպ Կիրկորով

Ֆրանսիական պանիր, մայոնեզ, հավի ֆիլե, ծովամթերք, մսեղենի և ձկնեղենի ասորտի, բանջարեղեն (լոլիկ, գազար, սմբուկ, կարտոֆիլ, սոխ, կանաչի), մրգեր (խնձոր, բանան, խաղող, տանձ, ձմերուկ), սև հաց, խնձորի և նարնջի հյութ, առանց գազի հանքային ջուր:
Պատվիրատուն պետք է տրամադրի Կիրկորովին առաջին կարգի հյուրանոցային համար, VIP դիմավորում օդանավակայանում, լիմուզին` իր համար, «Մերսեդես»` օդանավակայանից իրեն սպասարկող անձնակազմին տեղափոխելու համար, ինչպես նաև բեռնատար` բեռի փոխադրման համար, և հատուկ մեքենաներ` երգչի պրոդյուսերի և անվտանգության աշխատակիցների համար:
Би-2

3-անգամյա սնունդ` նախատեսված նաև միայն բանջարեղենով սնվող մարդկանց համար: Նախաճաշը պետք է իր մեջ ներառի թեթև պյուրեներ, մրգեր, հյութ, թեյ, սուրճ, հանքային ջուր, ճաշն իր մեջ պարունակի մեծ քանակությամբ բանջարեղեն, տարատեսակ ապուրներ, ծովամթերք, սունկ և բանջարեղեն:
Դեսերտը պետք է բաղկացած լինի մրգից, հյութերից, կարմիր գինուց և անսահմանափակ քանակությամբ թեյից ու սուրճից:
Ընթրիքը, ըստ տղաների, նույնպես պետք է լինի բազմազան` այս անգամ արդեն հագեցած կոյնակով:
«Լենինգրադ» խումբ

Օղի` Русский стандарт, Абсолют, մարտինի, գարեջուր, հանքային ջուր, հյութ:
Սոֆիա Ռոտարու

Երգչուհու սննդակարգի մեջ պետք է ներառված լինի թարմ մթերք` բերված շուկայից, կաթնաշոռ, կեֆիր, թարմ բանջարեղեն, առանց գազի ջուր, CHIVAS REGAL վիսկի` համերգից հետո, մնացածը` ըստ ցանկության.
Երգչուհու ժամանման օրն ու համերգի օրը հրապարակում ընթրիք 4 անձի համար. ռեստորան երգչուհին չի գնում:
Ալլա Պուգաչովա

Գնացքով ժամանելու դեպքում` սպիտակ լիմուզին:
Ստաս Միխայլով

Առանձին վագոն, միայն VIP դասի «Մերսեդես» կամ «Լեքսուս»:
Պետք է լինի կարմիր խավիար, աղբյուրի ջուր, հյուրանոցում` լյուքս համար` բիլիարդով, SPA սրահ` նախատեսված միայն նրա համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն