Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Վիգեն Սարգսյանը` Պուտինի Հայաստան այցի, գազի սակագնի վերանայման մասին

Քաղաքական

Մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցին, դրա քաղաքական հետևանքներին, ինչպես նաև մի շարք ապրանքների՝ այդ թվում գազի արտահանման համար ՌԴ-ի կողմից մաքսատուրքի նվազեցմանը: Ըստ այդմ՝ եթե երեկ ռուս-հայկական բանակցությունները հաջողությամբ չավարտվեին, ապա կարող էր առաջանալ սակագնի հերթական վերանայման կարիք: Գրում է Tert.am-ը:

-Պարոն Սարգսյան, կխնդրեի անդրադառնալ ՌԴ նախագահի պետական այցին, ի՞նչ է սա նշանակում, ինչո՞վ է տարբերվում մյուս ձևաչափերով այցելություններից և կխնդրեի գնահատել այս այցը բոլոր և, հատկապես, տնտեսական առումներով (Panorama.am):

-Պետական այցը միջպետական հարաբերություններում փոխադարձ այցելությունների ամենաբարձր մակարդակն է, որ սովորաբար խորհրդանշում է հարաբերությունների հատուկ կարգավիճակ, քննարկվող հարցերի կարևորությունը, և, առհասարակ, երկու պետությունների միջև համագործակցության զարգացումներում ամենաբարձր ու ակտիվ փուլը: Մենք այս դեպքում ունեցել ենք ՌԴ նախագահի պետական այց, ինչը արտացոլվեց և՛ քննարկվող հարցերի շրջանակով, և՛ ստորագրված փաստաթղթերի մեծ փաթեթով: Գիտեք, որ այցի ընթացքում ստորագրվել է 12 պայմանագիր և համաձայնագիր, ըստ որում՝ փաստաթղթեր, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն և չեն դասվում շրջանակային համաձայնագրերի շարքը, որոնք ստորագրվում են և հետագա երկար աշխատանք են պահանջում մինչև դրանց հետագա արդյունքները, դրանց ներազդեցությունը կզգացվի: Դա արտահայտվեց նաև այն փաստով, որ ՌԴ նախագահը իր այցի ընթացքում այցելեց երկու քաղաք՝ բացի մայրաքաղաքից եղավ նաև Գյումրիում: Դա ևս պետական այցի շատ կարևոր ատրիբուտ է: Եվ, իհարկե, շատ ներկայացուցչական պատվիրակության կազմով. ՌԴ նախագահին ուղեկցում էր ՌԴ փոխվարչապետը, նախարարներ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, երեք դաշնային գործակալությունների՝ «Ռոսատոմի», «Ռոստուրիզմի» և «Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային խորհրդի» նախագահները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը, ՌԴ տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող երեք խոշոր ձեռնարկությունների՝«Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և ՎՏԲ բանկի ղեկավարները, ՌԴ երկաթգծերի նախագահի տեղակալը, ինչը վկայում է, որ պատվիրակությունը ժամանում է բովանդակային հարցեր քննարկելու, որոշումներ գտնելու, լուծումներ տալու և ոչ թե զուտ արարողակարգային այցով հերթական փոխանակման և այլն: Հետևաբար, կարծում եմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը պետական այցի մակարդակին համապատասխանում էր և՛ բովանդակությամբ, և՛ ներկայացուցչական կազմով, և՛ այն հարցերի շրջանակով, որ քննարկվեց: Դրա համար էլ մենք այն գնահատում ենք որպես բացառիկ այց, որը մեծ կարևորություն ունի հայ-ռուսական հարաբերությունների վրա:

- Հայ հասարակությանը շատ հետաքրքրում է գազի գնի հարցը։ Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հանելու է արտահանվող մի շարք ապրանքների մաքսատուրքը, այդ թվում և գազինը: Կուզենայի իմանալ այս ամենի արդյունքում նվազելո՞ւ է գազի սակագինը, և երկրորդ՝ 20 տոկոսը, որ տրվեց ռուսական կողմին ինչի՞ դիմաց է: Եվ գազի սակագնի ձևավորման հիմքում ի՞նչն է լինելու (Tert.am):

-Շատ կարևոր հարց եք արծարծում, որովհետև իրականում երեկվա բանակցությունների, հանդիպումների, այցի տնտեսական արդյունքը շատ մեծ նշանակություն ունի: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին և այդ օրվանից ի վեր մեծ նախապատրաստական աշխատանք է իրականացվում: Եվ նաև հիշում եք, որ որպես այդ որոշման հիմնական խթանիչներից մեկը նշվում էր Հայաստան ներկրվող հումքային ապրանքների վրա արտահանման սակագնի զրոյացումը, որի արդյունքում Հայաստանում սպառողը կկարողանա և նաև տնտեսությունը կկարողանա ունենալ շատ ավելի մատչելի վառելիք, գազ, ադամանդի հումք, որից հետո կարելի է ոսկերչական ոլորտի համար մեծ առավելություններ ստանալ: Երեկ ստորագրված փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնությունը կատարեց շատ կարևոր գործընկերային մի քայլ, այսինքն՝ մինչև ՄՄ մտնելն անգամ իր կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների համար, որոնք մեր տնտեսության համար կարևոր են, արդեն զրոյացրեց արտահանման տուրքերը: Այլ խոսքով՝ եթե դա պետք է տեղի ուներ Հայաստանի անդամակցությունից հետո միայն, այս պարագայում ունեցանք իրավիճակ, երբ ընդամենը երկկողմ հարաբերությունների մակարդակում այդ քայլը կատարվեց: Գազի առումով, մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություններ՝ մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման գնի հաշվարկման բանաձևը՝ այն ձևաչափով, որով հաշվվելու է գինը: Եվ դա շատ կարևոր էր, որովհետև նախկին հինգ տարվա ընթացքում մենք հինգ անգամ գնի փոփոխություն ենք ունեցել և, եթե սպառողի վրա դա ամեն անգամ չի անդրադարձել գնի բարձրացմամբ, ապա ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով դա հնարավոր է եղել փոխհատուցել առանց սպառողի շահերին հարվածելու: Իհարկե, դա ստեղծել է լրացուցիչ բեռ տնտեսության համար, բյուջեի համար, և նաև այն 20 տոկոսը, որի մասին հիշատակեցիք, փոխանցվել է ռուսական կողմին՝ փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը մենք վճարում էինք որպես մատակարարվող սահմանի վրա և հաշվարկում էինք սակագնի հաշվարկի մեջ ստանալով, գանձելով այդ գումարը սպառողից: Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է,որ այն չի ավելանալու, որովհետև գազի այն սակագինը, որ գրված էր պայմանագրում ի սկզբանե 30 տոկոսով ավելի բարձր էր, քան այն գինը, որը օգտագործվել է գազի սակագնի այս վերջին բարձրացման ժամանակ՝ հաշվարկ կատարելիս: Այսինքն՝ 270 դոլարի փոխարեն հաշվարկվել է 189, որը և եղավ այն թիվը, որի վրա կարողացանք կանգ առնել՝ բանակցել և պայմանավորվել երեկ ռուսական կողմի հետ: Եթե այդ բանակցությունները հաջողությամբ չավարտվեին, ապա կարող էր առաջանալ սակագնի հերթական վերանայման կարիք, որից կարողացանք խուսափել ոչ միայն ներկայի համար, այլև առաջիկա հինգ տարվա համար կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար գազի սակագնի վերաբերյալ, քանի որ Հայաստան մտնող գազի գինը փոխշաղկապվեց Ռուսաստանի շուկայի ներքին գների հետ, և դա շատ մեծ առավելություն է:

Նավթամթերքի մասով կարող են լինել գնի փոփոխություններ սպառողի օգտին, որովհետև մենք այս պահին ՌԴ-ից նավթամթերք շատ քիչ էինք ներկրում, ներմուծում էինք այլ շուկաներից, և հիմա, երբ ռուսական նավթամթերքի վրա կկիրառվի այդ զեղչը, չի վճարի արտահանման մաքսատուրքը, շատ հնարավոր է, որ բաներ փոխվեն, և դա կարող է ազդել Հայաստանում նավթամթերքի գնի վրա: Սա փոխշաղկապված է նավթամթերքը Հայաստան հասցնող ճանապարհների, ենթակառուցվածքների հետ, որոնց հետ կապված, գիտեք, ունենք բավականին լուրջ խնդիրներ և այդ առումով ևս շատ կարևոր էր երեկվա օրը, որովհետև ինչպես տեղեկացաք մամուլի ասուլիսին, ՌԴ նախագահը շատ հստակ արձանագրեց, որ ռուսական կողմը շահագրգռված է և Հայաստանի հետ միասին որոնելու է ուղիները երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Ինչը կարող է ամբողջությամբ փոխել Հայաստանի և՛ արտահանման, և՛ ներմուծման վրա ազդող այդ ենթակառուցվածքային պատկերը, որը շատ մեծ առավելություն կտա: Ուզում եմ ասել, որ երեկվա հանդիպումները տնտեսական ոլորտում կարևոր այլ թիրախների հասցրեցին մեզ: Միգուցե աննկատ անցավ մեր հասարակության համար, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն վարկը, որը ճգնաժամի ժամանակ՝ 2009-ին ստացանք ՌԴ-ից որպես արտոնյալ վարկ: Այդ վարկը թույլ տվեց այդ տարիներին բազմաթիվ խնդիրներ լուծել, ինչպես հիշում եք՝ բացարձակապես չիջեցվեցին սոցիալական վճարները, աշխատավարձերը, թոշակները, թեև շատ երկրներում այդ գործընթացը տեղի ունեցավ, և դրան զուգահեռ, աղետի գոտում մեծ շինարարական ծրագիր սկսվեց՝ բնակարանաշինության, ինչի արդյունքում հազարավոր ընտանիքներ ստացան բնակարաններ, բայց նաև հարյուրավոր հայ շինարարներ ճգնաժամի տարիներին անգործ չմնացին և շինարարական շուկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի լավ վիճակում էր գտնվում: Եվ այն, որ մենք ամբողջությամբ մարեցինք պարտքը՝ վաղաժամ, ցույց է տալիս, որ այն շատ թիրախային և նպատակային օգտագործվեց՝ տնտեսական շատ ճիշտ մոդելով: Այսիքն՝ այդ պահին վերցված վարկը չավելացավ մեր արտաքին ընդհանուր պարտավորությունների զամբյուղի մեջ, այլ կատարեց իր դերը և վերադարձվեց ռուսական կողմին: Ինչն էլ թույլ տվեց մեզ շարունակել աշխատանքը հետագա արտոնյալ վարկեր ստանալու համար, ինչը շատ կարևոր է տնտեսությունն առաջ մղելու համար:

-Եթե չեմ սխալվում 500 միլիոն էր վարկը (Tert.am):

-Այո, 500 միլիոն ամերիկյան դոլարի վարկի մասին է խոսքը, որ 2009-ին ռուսական բյուջեից տրամադրվեց Հայաստանին: Եվս շատ կարևոր պայմանավորվածություն էր Հայաստանի ատոմակայանի գործունեության ժամկետի երկարացման շուրջ մեր համատեղ աշխատանքի մասին պայմանավորվածությունը. ռուսական կողմը շահագրգռված է այդ աշխատանքներին լիարժեք մասնակցելու, և այժմ հանձնարարություն ստացան և՛ Ֆինանսների նախարարությունը, և՛ «Ռոսատոմ» գործակալությունը՝ գտնելու այն ֆինանսական առավել ճկուն և օպտիմալ մոդելները, որոնք թույլ կտան դա անել արդյունավետ և առանց լրացուցիչ բեռ ստեղծելու մեր պետական բյուջեի հնարավորությունների վրա:

Եվս մի շատ կարևոր պայմանավորվածություն, որ մենք ունեցանք, դա «Նաիրիտ» գործարանի ապագայի հետ կապված պայմանավորվածությունն է։ Ռուսաստանում այժմ կա շատ շահագրգռված և պատրաստակամ գործընկեր՝ ձեռնարկությունը վերագործարկելու և վերագործարկելու ոչ միայն հումք արտադրելու, այլ վերջնական ապրանք արտադրելու համար: Խոսքը անվադողերի արտադրության հնարավորությունների մասին է. այս ամիս արդեն ՌԴ նախագահի հանձնառությամբ ևս մեկ պատվիրակություն կժամանի Հայաստան՝ վերջնական գնահատելու այդ հնարավորությունները, և գործողությունների հստակ ծրագրեր, քայլեր ձեռնարկելու համար։

-Այսքանով ավարտվեցի՞ն պայմանավորվածությունները (Tert.am):

-Ոչ, և վերջինը, ինչ կուզեի ասել այցի մակարդակի և ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված. ուզում եմ հատուկ ընդգծել մի պայմանավորվածություն, որի մասին խոսեց ՀՀ նախագահը համատեղ ասուլիսի ժամանակ: Դա պայմանավորվածությունն է ձևավորել հայ-ռուսական նախագահական միջպետական խորհուրդ: Դա ևս երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը ամրագրող ձևաչափ է, որը շատ հարիր է մեր երկու պետությունների միջև հարաբերությունների ներկա մակարդակին՝ և՛ քաղաքական երկխոսության, և՛ ռազմատեխնիկական համագործակցության, և՛ տնտեսական ծրագրերի առումով: Եվ ՀՀ նախագահի և ՌԴ նախագահի աշխատակազմերը հանձնարարություն ստացան ձևավորելու այն փաստաթղթերի փաթեթը, որը կարող է ստորագրվել արդեն հաջորդ հանդիպման ժամանակ՝ խորհուրդը ձևավորելու ուղղությամբ:

Շարունակությունն` այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էԱննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլ
Ամենադիտված