Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքը չի կատարվել. գործարքի ճակատագիրը վտանգված է
Հայկական Մամուլ
Երբ նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Contour Global ընկերությունը պատրաստվում է 180 մլն դոլարով ձեռք բերել Որոտանի հէկ-երի համալիրը, իշխանությունները դա ներկայացրին ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ' ցույց տալով, թե ամեն ինչ չէ, որ տալու են ռուսներին: Ու թեեւ երեկ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ա. Գալստյանը հայտարարեց, թե առքուվաճառքի պայմանագիրը պատրաստ է ստորագրման, «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, հակառակն են պնդում: Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցի փակ քննարկման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը մի քանի օր առաջ անսպասելիորեն վերանայվել է, եւ գործարքի ճակատագիրը վտանգված է:
Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը վերջին պահին ամերիկյան ընկերությանն առաջադրել է երկարաժամկետ ներդրումների նոր պայմաններ: Թե ինչու է գործադիրը նախապես համաձայնեցված պայմանագիրը հենց Վ. Պուտինի այցի օրերին վերանայել, դժվար չէ կռահել: Նկատենք, որ այս գործարքի վիժեցումը կարող է բացասական անդրադառնալ ԱՄՆ-ի հետ համատեղ մյուս ծրագրերի վրա:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը