«Վիրավորական երթուղի, «ինչ կուզեմ կանեմ», իմ երկրի ֆորպոստն եք»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
«Արդյո՞ք կարելի է աշխարհի գերտերություններից մեկի ղեկավարի այցը Հայաստան համարել հաջողված, ինչի մասին երկու օր է՝ խոսում են իշխանության ներկայացուցիչները: Թերևս՝ ոչ: Եվ պատճառն այն մի քանի հազար ակտիվիստները չէին, որոնք փորձեցին «հարամել» ՌԴ նախագահի այցը՝ ակցիաներ կազմակերպելով ու դիմավորողների ցնծության պատկերը խախտելով:
Պատճառը նաև վիլնյուսյան գագաթնաժողովի ու չնախաստորագրված Ասոցացման համաձայնագրի իրողությունը չէ: Պատճառն այս այցին նախորդող ու հաջորդող մթնոլորտն է, այցի կազմակերպման բնույթն ու տրամադրությունը, ժամկետն ու ընթացքը: Այցին մի քանի ժամ էր մնացել, սակայն ոչ մեկին հայտնի չէր, թե այն որքան է տևելու, համենայնդեպս՝ հանրությունից թաքցնում էին դա: Միայն նախօրեին հայտնի դարձավ, որ Պուտինը ժամանում է ընդամենը մի քանի ժամով և, ոմանց կարծիքով, վիրավորական երթուղի ընտրելով. նախ մեկնելով Գյումրի՝ իր ռազմաբազան դիտելու, ապա մի քանի ժամով հընթացս մտնելով քաղաքամայր Երևան: Այնպես, որ շատ չնեղացնի, բայց նաև ընդգծի՝ իմ երկրի ֆորպոստն եք, ուր կուզեմ՝ կգնամ, ինչ կուզեմ՝ կանեմ: Երեկ մեր ընթերցողներից մեկը նկատում էր. գրել էիք, որ Երևանում չի գիշերում, որ պարիտետը պահի՝ Բաքվում էլ չի գիշերել, բա ինչո՞ւ չգնաց Սերժ Սարգսյանի տուն՝ թեյ խմելու, ինչպես արեց Բաքվում՝ Ալիևին հյուր գնալով: Մարդիկ առաջվանը չեն՝ ամեն ինչ նկատում են, ամեն ինչ զգում են, և ռուսասիրությունն էլ այլևս չի կուրացնում:
Եվ վերջապես. նման պետական այցերի ժամանակ նախագահները, որպես կանոն, այցելում են պառլամենտ, համալսարան կամ որևէ գիտական կենտրոն, դասախոսություն կարդում, պատմական հուշարձաններ դիտում: Այս պարագայում Ծիծեռնակաբերդ այցելելն անգամ ընդգծեց զոհի ու վասալի նկատմամբ «տիրոջ» վերաբերմունքը»:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը