Սեյրան Սարոյանը դեմ է քվեարկելու «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքին
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքին դեմ է քվեարկելու: Հետաքրքրվեցինք, թե ինչու է նման որոշում կայացրել, եւ արդյոք կուսակցությունից իրեն չեն ասել, որ պետք է կողմ քվեարկի:
«Ո՞վ ասի... Ա՛յ մարդ, կողմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք կողմ քվեարկել, դեմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք դեմ քվեարկել: Ես արդեն ասացի՝ ոնց եմ քվեարկելու, էլ բան չունեմ ասելու: Ես տենց եմ ուզում քվեարկել: Մեր կուսակցությունում ինձ չեն ասի՝ ոնց քվեարկեմ, մենք դեմոկրատիա ենք, դեմոկրատիա»,-ժպիտը դեմքին՝ ասաց պատգամավորն ու արագ քայլերով հեռացավ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը