«Բորուսիան» շատ լավ խաղ ցուցադրեց. Կլոպ (տեսանյութ)
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում երեկ «Սարբրյուկենի» հետ հանդիպմանը և նշել, որ իր թիմը լավ խաղ է ցուցադրել. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Ամբողջ խաղի ընթացքում ոչ մի ակնարկ չկար այն մասին, որ կարող է սենսացիա գրանցվել: Մեր թիմը շատ լավ խաղաց, չնայած հեղինակեց ընդամենը 2 գոլ: Կարող էինք ավելի լավ օգտագործել մեր հնարավորությունները: Խաղը ինձ շատ դուր եկավ, խաղային քիչ փորձ ունեցող մեր ֆուտբոլիստները հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին: Կառանձնացնեի Շիբերին և Հոֆմանին»,-նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկությունում երեկ դորտմունդցիներն արտագնա խաղում հաղթանակ են տոնել 2:0 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում